Հալեպում պայթել է ավելի քան 30 արկ. զոհվել է 11 մարդ
03/06/2014 21:20
Նմանատիպ
Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի արևմտյան արվարձաններում, որտեղ անցկացվում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, պայթել է ավելի քան 30 արկ և ինքնաշեն հրթիռ: Ինչպես փոխանցում է «Իտառ-տասս»-ը, զոհվել է 11 մարդ, 47-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը երեխաներ են:
«Մենք դժվարին պահ վերապրեցինք: Սակայն քվեարկությունը շարունակվում է»,- ասել է նահանգապետի տեղակալ Սամիր Գադբանը: Նրա տեղեկացմամբ՝ կեսօրի տվյալներով Հալեպում քվեարկել է 200 հազար մարդ:
Քաղաքում, որտեղով անցնում է ճակատային գիծը, աշխատում է 800 ընտրական տեղամաս: Հալեպի արևմտյան մասը, որտեղ էլ տեղափոխվել է փախստականների մեծ մասը, գտնվում է Սիրիայի բանակի պաշտպանության ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում