Թուրքիայում քուրդ-թուրքական բախումներ են սկսվել

Թուրքիայում քուրդ-թուրքական բախումներ են սկսվել

Թուրքիայում կրկին բախումներ են սկսվել քրդերի եւ թուրք զինվորների միջեւ, որոնց արդյունքում վիրավորվել է թուրքական բանակի 5 զինվոր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ արդեն երկրոդ օրն է’ քրդական բնակչությունը բողոքում է Թուրքիայի քրդաբնակ Մուշ, Շիռնաք, Ջիզրա եւ Վան նահանգներում զինվորական զորանոցներ կառուցվելու դեմ: Քուրդ բնակիչներն այդ շրջաններում խրամատներ են փորել, ճանապարհներին կանգնեցնում են ավտոմեքենաները, խուզարկում, հրդեհում ոստիկանական եւ զինվորական մեքենաները:

Թուրքական բանակն ու ոստիկանությունն այսօր առավոտվանից լայնամասշտաբ գործողություններ են սկսել այդ նահնագներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում