Ադրբեջանում օրինականացրել են բրիտանացիների միասեռ ամուսնությունները

Ադրբեջանում օրինականացրել են բրիտանացիների միասեռ ամուսնությունները

Մեծ Բրիտանիայի հյուպատոսություններին թույլատրել են ձեւակերպել միասեռ ամուսնություններն Ադրբեջանում, Ռուսաստանում, Չինաստանում, Սերբիայում եւ Հունգարիայում: Այս մասին, ինչպես հայտնում է The Telegraph-ը:

Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում կարող են ամուսնությունը գրանցել Մեծ Բրիտանիայի’ նշյալ երկրներում բնակվող քաղաքացիները, ինչպես նաեւ Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Չեռնոգորիայում, Նիկարագուայում, Պերուում, Սան Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա Ռիկայում եւ Ֆիլիպիններում:

Այսպիսով’ Բրիտանիայի հյուպատոսությունները հնարավորություն են ստացել ձեւակերպել միասեռ ամուսնություններն այն երկրներում, որտեղ տեղական օրենքներով դա արգելված է:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Լեյբորիստական կուսակցությունից բրիտանական խորհրդարանի անդամ եւ միասեռական Քրիս Բրայանթը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի խնդիրների մեկը «բրիտանական արժեքներն արտասահմանարտահանելն է»:

Ադրբեջանում Միացյալ Թագավորության դեսպանատունը շտապել է հայտարարել, որ Բաքվում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունում միասեռ ամուսնությունների գրանցումը վերաբերվելու է միայն Անգլիայի քաղաքացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում