Ամենաշատ կորուստ տված զորամիավորման հրանանատարին բարձր պաշտոնի են նշանակում

Ամենաշատ կորուստ  տված զորամիավորման հրանանատարին բարձր պաշտոնի են նշանակում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով`նախարարության գլխավոր տեսչությունն անակնկալ ստուգումներ է սկսել 3-րդ բանակի կորպուսում (Շամքիրի կորպուս), որի հրամանատարը ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքբերովն է: Այս մասին հայտնում է demokratiya.info-ն`նշելով, որ նախարարության տեսուչները ստուգում են զորամասի գործունեության բոլոր ուղղությունները` նյութատեխնիկական ապահովվածությունը, մարտական պատրաստավածությունը եւ այլն:

Կայքի աղբյուրը հայտնել է, որ կորպուսում տարեկան ստուգումը նոր է ավարտվել, ինչի պատճառով Ռովշան Աքբերովը բողոքել է զորամիավորումում անակնկալ կերպով կրկին ստուգումներ անցկացնելու նախարարի որոշման դեմ: Սակայն, նրան հասկացրել են, որ եթե շարունակի պնդել իր բողոքը, ապա գործն ավելի կբարդանա:

Կայքին նախարարությունից հայտնի է դարձել, որ ազգային հերոսի հետ կապված շատ լուրջ փաստեր կան, և  նախարարը ստուգումների մասին որոշում է ընդունել այդ մասին տեղեկանալուց հետո:

Գեներալ Ռովշան Աքբերովը ադրբեջանական բանակի ճանաչված բարձրաստիճան սպաներից է: Նա երկար ժամանակ հանդիսացել է Առաջին բանակի կորպուսի հրամանատարը: Ադրբեջանական բանակն ավելի վաղ հայտնել էր, որ գեներալ Աքբերովը սառը հարաբերություններ է ունեցել նախկին նախարար Սաֆար Աբիեւի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին գեներալ Ռովշան Աքբերովի «Շամքիրի կորպուսում» բազմաթիվ բացերի, կամայականությունների, երկար ծառայած եւ ծառայությունը նոր սկսող զինվորների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունների եւ կոռուպցիայի մասին, ինչի հետեւանքով այդ զորամիավորումում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերը, ինչպես նաեւ զինվորների` իրար ու սպաների գնդակահարություններն ամենաշատն են:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը axar.az-ին այդ առնչությամբ հայտնել է, որ ստուգումներն, ամենայն հավանականությամբ, կապված են այն բանի հետ, որ Ռովշան Աքբերովին ցանկանում են նոր պաշտոնի նշանակել Բաքվում:

«Ենթադրվում է, որ Ռովշան Ալեքբերովը կարող է նշանակվել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Բաքվի զորամիավորումների հրամանատար կամ էլ`Բաքվի կորպուսի հրամանատար, որը նա զբաղեցրել էր մինչեւ Շամքիրի կորպուսի հրամանատար նշանակվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում