Բաքվում բացահայտ կերպով զբաղվում են մարդկային օրգանների առևտրով

Բաքվում բացահայտ կերպով զբաղվում են մարդկային օրգանների առևտրով

Բաքվի փողոցներից մեկում մարդու երիկամ վաճառելու մասին հայտարարություններ են փակցվել:

Ինչպես հաղորդում է  gafgazinfo.az լրատվական կայքը, սոցցանցերում հայտնված երկու հայտարարություները փակցվել են Բաքվի Նիզամիի շրջանի «Գարա Գարեւ» մետրոյի կայարանի ելքում: Առաջին հայտարարության մեջ ասվում է. «Վաճառվում է երիկամ: 1-ին խումբ, 40 հազար մանաթ», երկրորդ հայտարարության մեջ’ «Վաճառվում է երիկամ: 2-րդ խումբ, 50 հազար մանաթ»: Յուրաքանչյուր հայտարարության տակ տարբեր բջջային հեռախոսահամարներ են նշված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում