Փարիզում Սենա գետի կամուրջը քանդվել Է «սիրո կողպեքների» ծանրության տակ

Փարիզի Արվեստների հռչակավոր կամուրջը քանդվել է զբոսաշրջիկների թողած «սիրո կողպեքների» ծանրության տակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Կամրջի վրա գտնող զբոսաշրջիկներին տարահանել են:

Մետաղական ցանկապատն ընկել է ներս, այլ ոչ թե գետը, պատմել է տեղի մի ոստիկան: «Եթե այն ընկներ նավակի վրա, հետեւանքը կլիներ ողբերգական»,- հայտնել է նա:

Զբոսաշրջկիների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում կամրջի վրա իրենց անվամբ կողպեք կախելու սովորույթը, բայց այդ «հուշանվերների» ծանրությունն սպառնում է մետաղական կամրջին, որը կառուցվել Է 1804 թվականին եւ վերականգնվել 1980-ին՝ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ ստացած վնասվածքներից:

Միջադեպից հետո Փարիզում վերսկսվել են զանազան կողպեքների արգելման կոչերը, կողպեքներ, որոնք փչացնում են հուշարձանները նաեւ Եվրոպայի մյուս քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում:

Փարիզի քաղաքագլուխ Աննա Իդալգոն ավելի վաղ դիմադրում Էր վանդալիզմի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչերին, բայց կամրջի փլուզումը փոխել Է իրադրությունը: Քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտնել Է, որ եթե ավանդույթի շարունակումն այսուհետեւ Էլ հանգեցնի հուշարձանների վնասման, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում