Ղրղզստանը մինչև տարեվերջ կդառնա Մաքսային միության անդամ.Օտորբաև

Ղրղզստանը մինչև տարեվերջ կդառնա Մաքսային միության անդամ.Օտորբաև

Ղրղզստանը ծրագրում է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչև  ընթացիկ տարվա վերջ: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:

«Մենք կձգտենք «ճանապարհային քարտեզի» շրջանակներում մեր բոլոր պարտավորությունների կատարմանը»,- ասել է նա:

Ղրղզստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ի տարբերություն իր մի շարք ընդդիմախոսների, ինքը հավանություն է  տալիս  հանրապետության անդամակցմանը Բելառուսի, Ղազախստանի և  Ռուսաստանի տնտեսական միավորմանը:

«Այս քայլի ամենագլխավոր առավելությունը ես տեսնում եմ երկրի ներդրումային կլիմայի սկզբունքային բարելավման մեջ: Փոխարենը Ղրղզստանում սպասարկելու ոչ մեծ քանակությամբ բնակչության`5  միլիոն մարդու, այն էլ  բավականաչափ ցածր գնողունակությամբ, մեր տարածքում բացված ձեռնարկությունները կարող են սպասարկել բարձր գնողունակությամբ 170 միլիոն մարդու Մաքսային միության բոլոր երկրներում»,-շարունակել է նա:

 Մաքսային միությանը հանրապետության անդամակցման հետ կապված հիմնական բացասական կողմը վարչապետը համարել է  արտադրանքի որոշ տեսակների գների հնարավոր աճը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում