Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում Նախիջևանից

Ադրբեջանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում Նախիջևանից

Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, չնայած ադրբեջանական ՊՆ-ի հերքումներին, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի և Սարդարակի շրջանների բնակիչները haqqin.az-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ ներկա պահին Սարդարակի շրջանում ուժեղ մարտեր են ընթանում: Մինչդեռ Ջուլֆայի շրջանի բնակիչները հաստատում են, որ հայկական զորքերը Ջուլֆայում տեղակայված չեզոք հատվածում և արոտավայրերում նոր դիրքեր են հաստատել:

Կարդացեք նաև՝ Նախիջևանի բնակիչները լքում են իրենց տները

Հիշեցնենք, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել եւ թեպետ Ադրբեջանը բազմիցս խախտել է զինդադարի սկզբունքները, Հայաստանը շարունակում է մնալ փխրուն խաղաղության պահպանման կողմնակից եւ զերծ է մնում կրակոցներից եւ կրակահերթերից: Այս համատեքստում, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Լակաթաղ գյուղում ընթանում է զինված պայքար եւ հայկական զինված ուժերը հարձակվել են խաղաղ բնակչության վրա, իրականությանը չի համապատասխանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Նախիջեւանի մոտ իրավիճակը հանգիստ է: Ադրբեջանական կողմը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, անկանոն կրակոցներ արձակելով, սակայն հայկական զինված ուժերը չեն պատասխանում անկանոն կրակոցներին եւ շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը: Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայկական զինված ուժերի որդեգրած սկզբունքը հետեւյալն է. պատասխանել միայն նպատակային կրակոցներն եւ կրակ չբացել խաղաղ բնակչության վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում