Ադրբեջանը մտադիր չէ մտնել Եվրասիական միություն. պաշտոնական Բաքու

Ադրբեջանը մտադիր չէ մտնել Եվրասիական միություն. պաշտոնական Բաքու

Ադրբեջանը դեռեւս մտադիր չէ մտնել Եվրասիական տնտեսական միություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է գործել 2015 թվականի հունվարից: Այն ստեղծվում է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելոռուսի Մաքսային միության բազայի վրա: Եվրասիական տնտեսական մջության ձեւավորման մասին եռակողմ պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում:

Ադրբեջանական լրատվամջջոցները մի քանի անգամ փորձեցին տարբեր պաշտոնյաների անունից լուրեր տարածել, իբր, Ադրբեջանին հրավիրել են անդամակցել ԵՏՄ: Սակայն անմիջապես հետեւեցին հերքումներ, որ նման հրավեր այդ երկրին չի եղել: Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվական արշավի նոր փուլում իրենց խարդավանքներին խառնել են երկու երկրի նախագահի, երկու երկրի’ բելառուսական եւ սերբական լրատվամիջոցների: Նրանք Բելառուսի նախագահին վերագրել են սերբական լրատվամիջոցներին տրված հարազրույցում չհնչեցված միտք’ Պուտինի կողմից Ադրբեջանին Եվրասիական տնտեսա կան միությանը միանալու հրավերի վերաբերյալ: Իրականում «Պոլիտիկաե-ի կայքում հրապարակված հիշյալ հարցազրույցում Բելառուսի նախագահը որեւէ անգամ չի հիշատակել Ադրբեջան բառը, անգամ չի նշել այդ աշխարհագրական տեղանունը Եվրասիական տնտեսական տարածքի հեռանկարների վերաբերյալ հարցի պատասխանում, որի տեսագրությունը առկա է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում