«Յոթնյակի» երկրները նոր տնտեսական պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ. Քեմերոն

«Յոթնյակի» երկրները նոր տնտեսական պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ. Քեմերոն

«Յոթնյակի» երկրները նոր տնտեսական պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան առեւտրական պատերազմ սկսի ՈՒկրաինայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հայտարարել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

Նա հատուկ հայտարարությամբ Է հանդես եկել «յոթնյակի»՝ անցած շաբաթ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի կապակցությամբ: Քեմերոնի խոսքով՝ «Ռուսաստանի ղեկավարությունն այդ մասին նախազգուշացված Է»:

Ինչպես արդեն հաղորդվել Է, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ամփոփելով էներգետիկայի եվրակոմիսար Գյունտեր Էթինգերի հետ հունիսի 10-ին կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի համար գազի դիմաց կանխավճարի համակարգի սահմանումը տեղափոխել է հունիսի 16:

«Այսօր Բրյուսելում տեղի ունեցան Եվրահանձնաժողովի եւ Ռուսաստանի պատվիրակության երկկողմ կոնսուլտացիաները: Ռուսական կողմը ընդառաջ քայլ արեց կառուցողական բանակցությունները շարունակելու համար: Կանխավճարի ռեժիմի սահմանումը հետաձգվել է մինչեւ հաջորդ երկուշաբթի»,- ասել է Միլլերը: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը Ուկրաինայի պատվիրակության եւ Եվրահանձնաժողովի հետ «կառուցողական բանակցություններ է ակնկալում» հունիսի 11-ի կոնսուլտացիաներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում