Էրդողանն ու Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
12/06/2014 17:40
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Մոսուլ քաղաքի իրավիճակի և իր երկրի տեղի քաղաքացիների դրության վերաբերյալ հեռախոսազրույցի միջոցով տեղեկություն է հաղորդել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber -ը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Էրդողանի վերջին այցելությունը Գերմանիա, թուրք-գերմանական հարաբերությունները, ինչպես նաև օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները:
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը, որն իր հսկողությունն է սահմանել քաղաքի զգալի հատվածի վրա, պատանդ է վերցրել Թուրքիայի 108 քաղաքացու: Դրանց թվում են նաև Մոսուլ Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներն ու հյուպատոս Օզթյուրք Յըլմազը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում