Ադրբեջանա-ամերիկյան գլուխկոտրուկը. Թոմաս դե Վաալ

Ադրբեջանա-ամերիկյան գլուխկոտրուկը. Թոմաս դե Վաալ

Ահա մի առեղծված. ինչու՞ երբ Ռուսաստանը մեծացնում է իր հարևանների նկատմամբ ճնշումները, Ադրբեջանը Միացյալ նահանգների կառավարության հետ վիճաբանություն սկսում:

Քանի որ Ռուսաստանը ներխուժում է Արևելայն Ուկրաիանա, դուք տրամաբանորեն պետք է սպասեք, որ Ռուսաստանի այլ հարևանները պետք է աջակցության խնդրեն մեկ այլ միջազգային գործընկերոջից:Վրաստանը և Մոլդովան ձգտում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրել:Ադրբեջանն ավելի հարուստ է, քան մյուս երկու պետությունները և ամերիկա-ադրբեջանական ուժեղ հարաբերությունների ավելի շատ պաշտպաններ կան:

Մինչդեռ անցյալ տարի Ադրբեջանն սկսեց որպես թիրախ ընտրել արևմտյան կողմնորոշում ունեցող մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և ընդդիմադիր քաղաքական գործիչներին և հետապնդումների ենթարկել նրանց:

Զոհերի թվում էին երկու ընդդիմադիր գործիչներն՝ Իլհար Մամեդովը և Թոֆիք Յաքուբլուն, ովքեր ձերբակալվեցին մարտ ամսին, Անար Մամմադլին, որը հարգված ընտրական մոնիթոիրինգ անցկացնող կազմակերպության ղեկավարն էր, վերջերս դատապարտվել է 5,5 կես տարի ազատազրկման, ռուսալեզու նշանավոր լրագրող Ռաուֆ Միրակդիրովը,ով ձերբակալվել է ապրիլ ամսին և, ինչպես ես արդեն գրել եմ, հանրաճանաչ փորձագետներ Արիֆ և Լեյլա Յանուսները, ում չթույլատրեցին երկրից դուրս գալ և խուզարկություն իրականացրեցին:

Չեմ նշում, սակայն նշանավոր այլ անհատներ ևս այսօր բանտերում են, ինչպես USAID-ի, այնպես էլ արևմտյան կազմակերպությունների, ինչպիսին է Նացիոնալ-դեմոկրատական ինստիտուտը և Ազատություն ռադիոկայանը, որնք մշտական ճնշումների ներքո են:

Հավաքական կերպով, սա Ադրբեջանին դարձնում է ավելի ռեպրեսիվ, քան երբևէ եղել են Բելոռուսն ու Ռուսաստանը և ավելի է մոտեցնում Ուզբեկստանին:
Քննադատությունների տեղատարափ հնչեցվեց ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, Ադրբեջանի գործը պետք է լսել Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողվում: Սակայն երբ արևտյան պաշտոնյաները ահազանգեցին այդ մասին, նրանք մեղադրվեցին Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու մեջ:

Սա էլ դարձավ Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի և ադրբեջանական կառավարության միջև բախումների պատճառ:
Ադրբեջանի նախագահական ապարատի կոշտ պաշտոնյան Ալի Հասանովը քննադատեց Մորնինգսթարի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը՝ մեղադրելով նրան ադրբեջանական Մայդան ձևավորելու փորձերի մեջ:

Որոշ գրոհներ կազմակերպվեցին նրա դեմ, չնայած Մորնինգսթարին հատուկ խնդրել էին դառնալ Ադրբեջանի դեսպանը, նա եղել է Կասպյան ավազանի նավի և գազի հարցերով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակը և Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նախագծի ճարտարապետնեից, որը երկրի անկախության անկյունաքարերից մեկն է:

Ադրբեջանական էլիտան բաղկացած է շատ խմբավորումներից: ԱԳՆ-ում և այլ նախարարություններում կան որոշակի պրո-արևմտյան գործիչներ, որոնք վերջերս կորցրել են իրենց կշիռը:

Սակայն Բաքուն Ռուսաստանի դեմ ևս հզոր առանցք է կազմում: Բաքու-Մոսկվա հարաբերությունները դեռևս ուժեղ են, սակայն Ադրբեջանը ՄԱԿ-ում Ուկրաինայի կողքին կանգնեց և քվեարկեց Ռուսաստանի դեմ:

Կոնգրեսի 35 ներկայացուցիչներ մասնակցել էին Վաշինգտոնում կայացած Ադրբեջան-ԱՄՆ համաժողովին: Պենտագոնի հետ ևս լավ հարաբերություններ կան, քանի որ Ադրբեջանը տարանցիկ միջանցք է տրամարդում ԱՄՆ-ի զորքերին հյուսիսային բաշխման ցանցի համար: Սակայն ակնհայտ է, որ նրանք չեն կարող լավ հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի հետ, քանի որ հիմնական խոսնակ Պետդեպարտամենտին պատերազմ են հայտարարել:

Երբ դա դիտարկում ես Վաշինգտոնից, ապա Ադրբեջանը դեռևս պատճառներ ունի նեղացած լինելու: Հայկական լոբբին նրանց կյանքը դեռևս բարդացնում է: Ազատության աջակցման 907 բանաձևը, որն ընդունվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, հաամձայն որի Ադրբեջանին մի շարք օգնություններ այլևս երբեք չի տրվի ղարաբայան պատերազմի պատճառով, չնայած Ադրբեջանը պարտվել էր պատերազմում: Վերջին գործողություններն անշուշտ ուժեղացնում են հայկական լոբբիի հակաադրբեջանական ուղերձները:

Ներկայումս ջերմացման քիչ հեռանկարներ կան: Դեսպան Մորնինգսթարը երկու տարվա կառավարումից հետո ամռանը լքելու է իր պաշտոնը և հնարավոր է մինչև նոր դեսպանի նշանակելը ևս մեկ երկարատև դադար լինի:
Հարաբերությունները հավանական է, որ կլինեն ավելի գործառնական և որոշակի սահմանափակ ոլորտներում:

Վերջին հետապնդումները խոսում են նրա մասին, որ մեկ տասնամյակ կառավարելուց հետո Իլհամ Ալիևը և նրա ներքին շրջանակը այնքան պարանոյիկ և մեկուսացած են, որքան որ խոսում են նրանց գործողությունները:
Այդ պարագայում Ամերիկյան կառավարությունը, որը ձգտում է մեծացնել ազդեցությունը Ադրբեջանում, պետք է սուրհանդակներ գտնի պալատական հաստ պատերի ներսում:

 

Carnegie Endowment for International Peace, ԱՄՆ
Թարգմանությունը՝ Politics.am 

Հետևեք մեզ նաև Telegram-ում