Մորնինգսթարն անտեղյակ է Սարգսյան-Ալիև հանդիպումից

Մորնինգսթարն անտեղյակ է Սարգսյան-Ալիև հանդիպումից

«Ես ոչ մի տեղեկատվություն չունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայնալիք հանդիպման վերաբերյալ, սակայն, կարծում եմ, այդ հանդիպումը շատ կարևոր կլինի»: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Անդրադառնալով վերջին ժամանակներս սահմանային լարվածության ավելացմանը, դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները ողջ ջանքերը գործադրում են, որպեսզի կանխեն դա.«Մենք հավատացած ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը քայլեր կձեռնարկեն սահմանագծին առկա լարվածությունը թուլացնելու համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում