ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի

ԵՄ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Ֆիլիպ Լեֆորին կփոխարինի Հերբերտ Սալբերը: Ինչպես տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը, ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջադրած թեկնածուն հավանության է արժանացել ԵՄ անդամ պետությունների կողմից: «Ուրախ եմ տեղեկացնելու ձեզ այս կարևոր պաշտոնին Սալբերի նշանակման մասին: Նրա երկարատև փորձն ու գիտելիքները կարևոր են ԵՄ համար, և ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ համագորածցկությանն այս նոր պաշտոնում»,- ասել է Էշթոնը:

Նախքան պաշտոնական հաստատումը, Սալբերը հունիսի 17-18-ը հանդես կգա որպես Ժնևյան միջազգային քննարկումների համանախագահ:

Հերբերտ Սալբերի դիվանագիտական կարիերան սկսվել է Գերմանիայի արտգործնախարարությունում, այնուհետև շարունակվել Բելգրադում, Վիեննայում և Մոսկվայում: Սալբերը ղեկավարել է Ղազախստանում ԵԱՀԿ գրասենյակը, ինչպես նաև ԵԱՀԿ-ում հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում