Եվրամիությունն անհատույց 250 մլն եվրո Է հատկացրել Ուկրաինային
13/06/2014 15:51
Նմանատիպ
Եվրամիությունն անհատույց 250 մլն եվրոյի օգնություն Է հատկացրել Ուկրաինային: Սա Ուկրաինայի համար առաջին բազային տրանշն Է ըստ պետության զարգացմանը վերաբերող պայմանագրի, որի ընդհանուր արժեքը կազմում Է 355 մլն դոլար: Այդ մասին «ՈՒկրինֆորմ»-ին հայտնել են Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունից:
Առաջին բազային տրանշը վճարվում Է չորս ընդհանուր պայմանների (պետական քաղաքականություն, մակրոտնտեսական կայունություն, պետական ֆինանսների կառավարում եւ բյուջեի թափանցիկություն) կատարումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում