Իրաքում զինված ծայրահեղականներն առեւանգել են Վրաստանի 16 քաղաքացիների
13/06/2014 16:33
Նմանատիպ
Իրաքում զինված ծայրահեղականները, որոնք վերահսկողություն են հաստատել երկրի Նայնավա նահանգի նկատմամբ, ներառյալ նրա վարչական կենտրոնը՝ Մոսուլ քաղաքը, առևանգել են Վրաստանի 16 քաղաքացիների: Այդ մասին հունիսի 13-ին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն կոմիսարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերտ Կոլվիլը:
«Առևանգվել Է 16 վրացի, որոնք Մոսուլում աշխատում Էին իրաքյան հեռուստահաղորդակցական ընկերությունում»,-ասել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ թվարկելով այն կոպիտ խախտումները, որոնք կատարել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում