Կիևը պատրաստ է իրեն ապահովել գազով. «Նաֆտոգազ»-ի տնօրեն

Կիևը պատրաստ է իրեն ապահովել գազով. «Նաֆտոգազ»-ի տնօրեն

Ուկրաինան անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոխել գազի ներմուծման խողովակի ուղղությունը, որպեսզի ապահովի իրեն գազով’ Ռուսաստանից գազամատակարարման անջատման դեպքում: Ինչպես  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ի կայքը, այս մասին հայտարարել է «Նաֆտոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլևը:

«Մենք պատրաստ ենք դրան և հույս ունենք, որ եթե անհրաժեշտություն լինի, ուկրաինական գազատրանսպորտային համակարգը մեզ չի դավաճանի»,- ասել է ընկերության ղեկավարը ուկրաինական «24 հեռուսատաալիքի» եթերում, ուրբաթ երեկոյան մեկնաբանելով հարցը 2009 թվականի գազային ճգնաժամի սցենարի հնարավոր կրկնության վերաբերյալ:

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը հինգշաբթի հայտարարել էր, որ մինչև հունիսի 16-ի ժամը 10-00-ը «Գազպրոմը» «Նաֆտոգազ Ուկրաինա»-ից պետք է ստանա 1,9 միլիարդ դոլար, հակառակ դեպքում Ուկրաինա ներմուծվող գազի վրա կկիրառվի նախնական վճարման ռեժիմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում