Ադրբեջանի և ԵՄ-ի միջև փաստաթուղթ է ստորագրվել
14/06/2014 13:22
Նմանատիպ
Ադրբեջանի և ԵՄ-ի անդամ երկրների միջև ստորագրվել է Համագործակցության և գործընկերության համաձայնագրի արձանագրությունը:Շրջանակային համաձայանգրով Ադրբեջանի Հանրապետությունը և ԵՄ-ն կարգավորում են Ադրբեջանի մասնակցությունը Միության ծրագրերին:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, փաստաթուղթը ստորագրվել է Իլհամ Ալիևի և Ժոզե Մանուել Բարոզոյի հանդիպումից հետո ընդլայնված պատվիրակության նիստի ժամանակ:
Հիշեցնենք, որ ընդլյանված նիստից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:
Հանդիպմանը կողմերը խոսել են տնտեսական ու քաղաքական ոլորտներում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության մասին: Ալիևն ու Բարոզոն քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցելու հեռանկարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում