Ադրբեջանի բնակչությունը 0,4 տոկոսով ավելացել է

Ադրբեջանի բնակչությունը 0,4 տոկոսով ավելացել է

Ադրբեջանի բնակչության թիվը գերազանցել է 9,5 միլիոնը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով’ 2014 թվականի սկզբից երկրի բնակչության թիվն ավելացել է 0.4 տոկոսով:

Ադրբեջանցիների 53,2 տոկոսը բնակվում է քաղաքներում, իսկ 46,8 տոկոսը’ գյուղերում: Պետական վիճակագրական ծառայության տվյալներով’ բնաչության միջին խտությունը կազմում է 110 մարդ մեկ խորանարդ մետրի վրա: Ներկայում Ադրբեջանում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1011 կին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում