Դոնեցկում կրակոցներից ուկրաինացի 3 սահմանապահ է զոհվել
14/06/2014 19:37
Նմանատիպ
Ուկրաինայի Դոնեցկի մարզի Մարիուպոլի շրջանում սահմանապահ տեխնիկաի շարասյան վրա արձակած կրակոցների արդյունքում, նախնական տվյալներով, 3 սահմանապահ է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի բաժնի ղեկավար Օլեգ Սլոբոդյանը: «Ըստ նախնական տվյալների’ կրակոցների արդյունքում 3 սահմանապահ զոհվել է, ևս 4-ը վիրավոր են»,- ասել է նա:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության լրատվական բաժնի ղեկավարը հաստատել է, որ սահմանապահ տեխնիկայի շարասյան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում