Ադրբեջանական բանակը հերթական կորուստն ունի

Ադրբեջանական բանակը հերթական կորուստն ունի

Ադրբեջանի բանակը հերթական կորուստ է ունեցել: Ինչպես տեղեկացնում է  APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվոր Սամանդար Ֆազիլ օղլու Քերիմովը հունիսի 15-ի երեկոյան զոհվել է ադրբեջանա-արցախյան հակամարտ զորքերի առաջնագծում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է զինվորի մահվան փաստը’ չնշելով, թե միջադեպը կոնկրետ սահմանագծի որ հատվածում է տեղի ունեցել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն’ 2014 թվականի սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 42 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 71 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում