«Վրացական երազանք»-ը վստահ հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում

«Վրացական երազանք»-ը վստահ հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում 65,71 տոկոս քվեաթերթիկների տվյալների ամփոփումից հետո առաջատարը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայից թեկնածու Դավիթ Նարմանիան է, որը հավաքել է ընտրողների ձայների 46,2 տոկոսը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:

Երկրորդ տեղում նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» թեկնածու Նիկա Մելիան է՝ 27,76 տոկոս ձայներով:

12,86 տոկոս արդյունքով երրորդ տեղում «Նինո Բուրջանաձե-Միավորված ընդդիմություն» կոալիցիայի թեկնածու Դմիտրի Լորդքիփանիձեն է:

Ընտրություններում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, այլապես երկու առաջատարները կմասնակցեն երկրորդ փուլ, որը կանցկացվի ամփոփիչ արձանագրության հրապարակումից երկու շաբաթ անց:

Հունիսի 15-ին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի ընտրությունների ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլև Վրաստանի 11 խոշոր քաղաքների՝ Ռուսթավի, Քութայիսի, Բաթումի, Գորիի, Փոթիի, Զուգդիդի, Օզուրգեթի, Թելավի, Ախալցխայի, Ամբրոլաուրիի, Մցխեթի ղեկավարները: Նաև կայացել են տեղական խորհուրդների (սակրեբուլոների) և 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ընտրությունները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում