Թուրքիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել իրաքյան քաղաքները

Թուրքիայի ԱԳՆ-ն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել իրաքյան քաղաքները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել իր երկրի քաղաքացիներին լքել Իրաքի քաղաքները: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել թուրքերին հեռանալ Մոսուլից, Քիրքուքից, Սալահադդինից, Դիյալայից, Անբարից , Բաղդ ատից և Բասրայից:

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայի քաղաքացիները հնարավոր ամենասեղմ ժամկետներում պետք է հեռանան վերոնշյալ շրջաններից, ինչպես նաև խուսափեն այդ տարածքներ ճամփորդելուց:

Ներկայում Իրաքում բնակվում է Թուրքիայի 125 հազար քաղաքացի: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գրոհայինները հունիսի 11-ին գրավել են Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում’ հյուպատությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում