ԱՄՆ-ը Իրանի հետ քննարկել է Իրաքի իրադրությունը

ԱՄՆ-ը Իրանի հետ քննարկել է Իրաքի իրադրությունը

ԱՄՆ-ը Իրանի հետ քննարկել է Իրաքի իրադրությունը: Հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) հետ Իրանի բանակցությունների հերթական փուլի ընթացքում: Այդ  հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք պատրաստ ենք գործակցել իրանցիների հետ, ճիշտ այնպես, ինչպես մենք տարածաշրջանի մյուս խաղորդների հետ գործակցում ենք այն սպառնալիքի շուրջ, որը ներկայացնում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը»,- ասել է նա:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ գործակցությունը «չի ներառի ռազմական գործողությունների կոորդինացում կամ Իրաքի ապագայի վերաբերյալ ռազմավարական որոշումների քննարկում»:

«Մենք խոսելու ենք այն մասին, թե «Իրանի և Լեւանտի իսլամական պետությունը» ինչպես Է սպառնում տարածաշրջանի երկրներին, ներառյալ Իրանը»,- հավելել է դիվանագետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում