Թուրքերը պատմական Անիում նորաձևության ցուցադրություն են անցկացրել

Թուրքերը պատմական Անիում նորաձևության ցուցադրություն են անցկացրել

Թուրքիայի Այդըն համալսարանը «Մշակույթի եւ զբոսաշրջության միջազգային օրեր» կոչված Կարսում անցկացվող միջոցառման շրջանակում պատմական Անի մայրաքաղաքում նորաձեության ցուցադրություն է կազմակերպել:

Ցուցադրության ընթացքում ներկայացվել են տարբեր ազգությունների էթնիկ հագուստներ, որոնք պատրաստվել են համալսարանի ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Կարսի նահանգի գործադիր իշխանության եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Թուրքական Elle Turkey ամսագրի 2011 թվականի դեկտեմբերյան համարում տպագրվել էին հայտնի մոդելներ Անա Զալեւսկայի եւ Կարոլին Մաչովայի’ Անիում նորաձեւության ցուցադրության ժամանակ թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից արված լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում