Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ:

«Պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություննեերի հրատապ հարցերը, արծարծվել է Ուկրաինայի արեւելքի մարտական գործողությունների շրջանում հնարավոր հրադադարի թեման»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի նախագահը անհանգստություն է հայտնել Լուգանսկի մարզում ռուս լրագրողների զոհվելու կապակցությամբ եւ ընդգծել է հակամարտության գոտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների պաշտպանության անհրաժեշտությունը, նշվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պորոշենկոն իր հերթին Պուտինին հավաստիացրել է, որ Ուկրաինան ռուս լրագրողների զոհվելու հանգամանքների հետաքննություն կանցկացնի:

Ռուսաստանի պետական հեռուստառադիոընկերության լրագրող Իգոր Կորնելյուկը եւ հնչյունային ռեժիսոր Անտոն Վոլոշինը հունիսի 17-ին հրետակոծման ընթացքում զոհվել են Լուգանսկի մերձակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում