Սաակաշվիլու կուսակացությունը բարելավել է իր դիրքերը.Բուրջանաձե

Սաակաշվիլու կուսակացությունը բարելավել է իր դիրքերը.Բուրջանաձե

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում- Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության հաջողության վկայությունը, քանի որ նրա վարկանիշի աճ արձանագրեցին, տեղեկացնում է  «Նովոստի Գրուզիա»-ն:

«Վրացական երազանք»-ի փոխարեն ես մտածմունքի մեջ կընկնեի, քանի որ նրա վարկանիշը զգալիորեն ընկել է նախորդ ընտրությունների համեմատությամբ, իսկ Ազգային շարժումը, կարևոր չէ ինչ ճանապարհով, բայց աճ է արձանագրում»,- հայտարարել է Բուրջանաձեն:

«Այդ ընտրություններն իրականում շահել է Ազգային շարժումը»,- հավելել է նա:

Հունիսի 15-ին Վրաստանում տեղի են ունեցել շրջանային ու քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ընտրությունները, ինչպես նաև 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների ուղղակի ընտրությունները: Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ուղղակի քվեարկության ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլև Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում