Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Քեսաբի անցակետի վրա
Նմանատիպ
Սիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել զինված խմբավորումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը նոր հաղթանակ է ձեռք բերել Լաթաքիայի հյուսիսում ՝ վերահսկողության տակ վերցնելով Քեսաբի սահմանային անցումը, որը զինյալներն օգտագործում էին որպես հիվանդանոց: Բացի այդ, բանակն իր հսկողության տակ է առել սիրիական տարածք մտնելու անցակետը: Նշված վայրում զինված խմբավորումները պարտություն են կրել, տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են:
Սիրիական բանակը հունիսի 15-ին վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալների է ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:
Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հայտարարել է, որ Քեսաբի 250 գաղթած ընտանիքներ արդեն վերադարձել են քաղաք, իսկ մյուսները սպասում են հիմնական ծառայությունների վերականգնվելուն, որպեսզի վերադառնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում