Լավրով. Ռուսաստանը Ադրբեջանին չի հրավիրել Եվրասիական տնտեսական միություն

Լավրով. Ռուսաստանը Ադրբեջանին չի հրավիրել Եվրասիական տնտեսական միություն

Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու հարցը չպետք է կապել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ: Ինչպես տեղեկացնում է Haqqin .az-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը  Էլմար Մամեդյարովի հետ  Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:
Լավրովը նաև ընգծել է, որ Ռուսաստանը հատուկ հրավեր չի ուղարկել Ադրբեջանին՝ անդամկցելու Եվարսիական տնտեսական միությանը:

«Բայց մենք ուրախ կլինեինք, որ մեր գործընկերային հարաբերությունները բազմակողմանիորեն զարգանային այդ թվում նաև միջազգային կյազմակերպությունների շրջանակներում: ԵՏՄ-ը Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստամնի միջև տնեսական միություն է,  իսկ այս ամսվա վեջին Հայաստանը ևս կմտի այդ միության մեջ: Ղարաբաղյան հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է:

Ինչպես գիտենք հայկական կողմը հայտարարել է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կկայանա այն սահմանների շրջանակներում, որով նա մտել է նաև միջազգային այլ կազմակերպություններ՝ այդ թվում նաև ԱՀԿ: ԵՏՄ-ին անդամակցությունը և ղարաբաղյան հարցի լուծումը միանգամայն տարբեր հարցեր են: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանապագահ երկիր կնպաստի այդ կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով լուծմանը», – նշել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում