Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. Լավրով

Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. Լավրով

«Ադրբեջանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է ինչպես երկկողամանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով: Հիշելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայացած հնադիպումը՝ նախարարն ընգծել է, որ որքան ավելի շուտ կողմերը հասնեն պրակտիկ համձայնության, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար: Լավրովը նշել է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Ուկրաինայում տեղի ուենցածը. «Երեկ Ուկրաինայում զոհվել է երկու ռուս լրագրող: Դա ապացուցում է կրակի հրատապ դադարեցման անհրաժեշտությունը և ժնևյան սկզբունքների շրջանակներում բանակցությունների վերսկսկումը»:

Լավրովն ընգծել է, որ քննարկվել են Աստրախանում կայանալիք Կասպյան համաժողովին առնչվող հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում