Վիեննայում Իրան-Եվրամիություն բանակցություններ են ընթանում

Վիեննայում Իրան-Եվրամիություն բանակցություններ են ընթանում

Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում հունիսի 18-ին տեղի են ունենում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի եւ Եվրամիության գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտի կոնսուլտացիաները՝ միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր, ավելի ուշ բանակցություններին պետք Է միանան միջազգային միջնորդների «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա) քաղաքական տնօրենները:

Իր հերթին, ԱՄՆ-ի պատվիրակության աղբյուրը հունիսի 18-ին հայտարարել Է, որ օրվա ընթացքում բանակցությունների շրջանակներում կկայանան «մի քանի համակարգող հանդիպումներ, ինչպես նաեւ արտահերթ կոնսուլտացիաներ»:

Նախօրյակին Իրանի պատվիրակության ղեկավար, Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին հույս Է հայտնել, որ հունիսի 18-ին կողմերը ձեռնամուխ կլինեն համապարփակ համաձայնագրի տեքստը գրելուն, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Ըստ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների՝ կողմերը պետք Է գործընթացն ավարտեն մինչեւ հուլիսի 20-ը, ինչի կապակցությամբ Էլ շատերը Վիեննայում բանակցությունների ներկայիս հինգերորդ փուլը վճռորոշ են համարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում