Թուրքիան «Ալ-Նուսրա» խմբավորումը հանել է ահաբեկիչների ցուցակից

Թուրքիան «Ալ-Նուսրա» խմբավորումը հանել է ահաբեկիչների ցուցակից

Թուրքիան վերանայել եւ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «Ալ Նուսրա» խմբավորմանը հանել է բոլորովին վերջերս պետական մակարդակով կազմված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Թուրքական կառավարությունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել է նաեւ Al-Nusrah Front, Jabhet al-Nusrah, Jabhet al-Nusrah, The Victory Front ահաբեկչական ճանաչված իսլամիստական խմբավորումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրե ս»-ը, հայտնում է թուրքական «Ռեսմի գազեթե» պաշտոնական թերթը:

Թուրքիան «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորումը պաշտոնապես ահաբեկչական կազմաիերպություն էր ճանաչել 2014 թվականի հունիսի 3-ին:

Թուրքական կառավարությունը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանը:

2014 թվականի մարտին «Ալ-Նուսրա» իսլամիստական խմբավորման ահաբեկիչները, անարգել կերպով անցնելով թուրք-սիրիական սահմանը, հարձակվել էին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա: Ահաբեկչական ԻԼԻՊ-ի գրոհայինները, որոնք ակտիվորեն մասնակցում էին Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում, օրերս ներխուժել են Իրաքի տարածք եւ երկրի հյուսիսում մի քանի քաղաքներ զավթել: Նրանք այդ տարածքներում իսլամիստական խալիֆայություն են «հռչակել» եւ հայտարարել, որ գրավելեւ են նաեւ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը:

«Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 23-ին Սիրիայի կառավարական ուժերի դեմ ընդդիմության միջեւ ռազմական գործողությունների ժամանակ վերջինիս աջակցություն ցուցաբերելու համար: Այդ կազմակերպությունը հերքում է իր պատկանելույունը Ալ Կաիդա միջազգային ահաբեկչական կազմակերպությանը: «Ալ-Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորումը հայտնի է Իրաքի բանակի զինծառայողների եւ խաղաղ բնակչության գազանային սպանություններով, ինչի վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր են տարածվել սոցցանցերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում