Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները լքել են Ժնևի բանակցությունները

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները լքել են Ժնևի բանակցությունները

Վրաստանի պատվիրակությունը Ժնեւի քննարկումների ընթացքում չի կարողացել քննարկել օրակարգով նախատեսված բոլոր հարցերը, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչները լքել են բանակցությունները դրանց սկսվելուց մի քանի րոպե անց, տեղեկացնում է Իմեդի» հեռուստաընկերությանը:

«Այդ ապակառուցողական գործողությունները մեզ հնարավորություն չտվեցին ամբողջությամբ քննարկել Ժնեւի բանակցությունների օրակարգով նախատեսված հարցերը: Առաջին անգամը չէ, որ նման բան Է տեղի ունենում: Ցավոք, որոշակի փաստեր եղել են նաեւ բանակցությունների այլ փուլերում»,- Ժնեւում լրագրողներին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին: Հեռուստաընկերության տվյալներով՝ աբխազական եւ հարավօսական կողմերը չեն ցանկացել քննարկել Աբխազիայում եւ Ցխինվալի տարածաշրջանում իրենց տներ հարկադիր վերաբնակների եւ փախստականների վերադառնալու հարցը: «Դա այն իրավունքն է, որը ոչ ոք չի ժխտում, ներառյալ նաեւ այդ մասնակիցները: Ես նկատի ունեմ հարկադիր վերաբնակների վերադառնալու իրավունքը:

Բայց դա քաղաքականացված ձեւաչափ է»,- հայտարարել է հաշտության եւ քաղաքացիական իրավահավասարության առաջին փոխնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին: Ժնեւի բանակցությունների հաջորդ փուլը նշանակված է հոկտեմբերի 7-8-ին: Ժնեւյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի հոկտեմբերից այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք Եվրամիության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ ձեռք են բերվել Վրաստանում 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Ժնեւի հանդիպումներին մասնակցում են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պատվիրակությունները, աբխազական եւ հարավօսական կողմերի ներկայացուցիչները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում