Պատերազմ է սկսվել ռուս և ուկրաինական եկեղեցիների միջև

Պատերազմ է սկսվել ռուս և ուկրաինական եկեղեցիների միջև

Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Կիևի թեմի պատրիարք Ֆիլարետը բաց նամակ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, որտեղ հայտարարել է, որ ռուսական եկեղեցին իրեն թույլ է տալիս արդարացնել Ռուսաստանի ղեկավարության միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին:

Բացի այդ Ֆիլարետը նշել է, որ ռուսական աշխարհի հռետորաբանության կիրառումը Կիրիլի վերջին ուղերձի ժամանակ ակնհայտ կերպով չի նպաստում ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղության հաստատմանը: Ֆիլարետը նաև ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ռուսական եկեղեցին Դոնբասում կատարվածը որակում է որպես թշնամություն, սակայն դա Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության մեծամասշտաբ և իսկական ագրեսիա է: Այս մասին տեղեկացնում է ЛІГА-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում