Ադրբեջանի փոխարտգործնախարարն արտահայտվել է հայերի այցի վերաբերյալ

Ադրբեջանի փոխարտգործնախարարն արտահայտվել է հայերի այցի վերաբերյալ

«Անհրաժեշտ է, որ այն հայերի թիվը, ովքեր մտածում են ադրբեջանցիների հետ խաղաղ համագոյակցության մասին և ցանկանում են պատասխանել այն հարցին, թե ինչ պետք է դրա համար անել, ավելանա: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հայ պատգամավորների այցը Բաքու կարող է դրական լինել քաղաքի, իրավիճակի այստեղ տիրող մթնոլորտի հետ ծանոթացման տեսանկյունից», – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը:

Նա ընգծել է, որ հայկական պատվիրակությունը Բաքու կատարած այցի շրջանակներում ցույց է տվել իր իսկական դեմքը: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, Ազիմովի խոսքերով հայկական կողմը իր բնույթը ցույց է տվել ոչ թե ադրբեջանական կողմին, որոնք առանց այն էլ ծանոթ են նրանց հետ, այլ միջոցառման արտասահմանյան մասնակիցներին:

Փոխնախարարը նշել է, որ հնարավոր է այն տեսակետը, որը ցույց են տալիս հայ պատգամավորները Բաքվում, տարբերվի իրենց իրական տպավորություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում