Թուրքիայի տրանսպորտի նախարարը ելույթի պահին ուշաթափվել է

Թուրքիայի տրանսպորտի նախարարը ելույթի պահին ուշաթափվել է

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը կոնֆերանսում ելույթի պահին ուշաթափվել եւ հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, նախարարի առողջական վիճակի վատացման պատճառն արյան բարձր ճնշումն է եղել:

Նշվում է, որ նախարարի ճնշումը կտրուկ բարձրացել է գերհոգնածության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում