Էրդողանի նոր «ռեվերանսը» Եվրոպային

Էրդողանի նոր «ռեվերանսը» Եվրոպային

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրոպայի թուրք դեմոկրատների միության հիմնադրման 10-րդ տարելիցի տոնակատարության ժամանակ, դիմելով եվրոպական երկրներում բնակվող թուրքերին, ասել է. «Մենք մի ազգ ենք, որը իր հայրենակիցներով ներկայացված է նաեւ Ավստրիայում, Գերմանիայում եւ այլ եվրոպական երկրներում, որոնք ցուցադրում են իրենց աշխատասիրությունը, փորձը եւ, ամենագլխավորը, հանդիսանում են խաղաղության եւ բարեկամության պատվիրակներ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, թուրք վարչապետն ասել է, որ Թուրքիան «մեծ հնարավորություն» է ներկայացնում Եվրոպայի համար: «Նոր Թուրքիան կարեւոր ընտրություն է հանդիսանում Եվրոպայի համար: Նա իրենից ներկայացնում է Եվրոպայի’ դեպի արեւելք եւ մահմեդական երկրներ բացվող միակ ամուր դարպասը», -ասել է Էրդողանը:

Մինչեւ վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաճախ էր խոսում երկիրը դեպի արեւելք եւ իսլամ ուղղելու եւ Եվրամիությանն անդամակցությունից հնարավոր հրաժարվելու մասին: Ինչպես երեւում է’ մերձավորարեւելյան վերջին զարգացումներում անհաջողության մատնված թուրքական իշխանություններն սկսել են նոր «ռեվերանսներ» անել Եվրոպային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում