Պորոշենկոն եւ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը

Պորոշենկոն եւ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են նրանց մամուլի ծառայությունները:

«Վլադիմիր Պուտինը կարեւորել է կրակի դադարեցումը Ուկրաինայի հարավ-արեւելքի կոնֆլիկտային գոտիներում՝ հակամարտության կենսունակ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պորոշենկոն նշել է պատանդներին ազատելու եւ ուկրաինա-ռուսական սահմանի հսկողության արդյունավետ ռեժիմ հաստատելու անհրաժեշտությունը: Նա ասել է, որ հրադադարի հետ մեկտեղ աջակցություն է ակնկալում իր խաղաղ ծրագրին:

Ինչպես ընդգծում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, Պուտինն աջակցություն է հայտնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում իրադրության ապաէսկալացմանն ուղղված ջանքերին:

Հունիսի 19-ին ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում