Պուտինը եւ Օբաման քննարկելու են Ուկրաինայի, Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը

Պուտինը եւ Օբաման քննարկելու են Ուկրաինայի, Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման առաջիկա օրերին պլանավորում են քննարկել ուկրաինական թեման, Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:

«Առաջիկա օրերին պլանավորվում Է անցկացնել Օբամայի հետ Պուտինի հեռախոսազրույցը՝ շեշտը դնելով ուկրաինական թեմայի վրա, կքննարկվեն Իրաքի եւ Սիրիայի իրադրությունը»,-ասել Է Ուշակովը:

«Օբաման եւ Պուտինը շփվել են Նորմանդիայում տեղի ունեցած հանդիսությունների ժամանակ, եւ նրանք երկու անգամ խոսել են այդ միջոցառումների ընթացքում, պայմանավորվածություն Է ձեռք բերվել, որ նախագահները կունենան նաեւ հեռախոսազրույց, եւ այժմ այդ պայմանավորվածությունն իրականացվում Է»,- հավելել Է Ուշակովը:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հունիսի 19-ի եցեկոյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը: Պուտինը կարեւորել է կրակի դադարեցումը Ուկրաինայի հարավ-արեւելքի կոնֆլիկտային գոտիներում՝ հակամարտության կենսունակ կարգավորման հասնելու նպատակով:

Հունիսի 19-ին ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում