Բրիտանական Pen Pinter մրցանակը շնորհվել Է գրող Սալման Ռուշդիին

Բրիտանական Pen Pinter մրցանակը շնորհվել Է գրող Սալման Ռուշդիին

Անգլիական ՓԵՆ ակումբի Pen Pinter մրցանակն այս տարի շնորհվել Է Բոմբեյում ծնված բրիտանացի գրող Սալման Ռուշդիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 20-ին հայտարարել են Լոնդոնում:

Մրցանակը 2009 թվականին սահմանվել Է անգլիական ՓԵՆ ակումբի կողմից ի պատիվ հանրահայտ բրիտանացի դրամատուրգ եւ գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթերի: Այն ամեն տարի բրիտանացի գրողի Է շնորհվում ստեղծագործական ձեռքբերումների եւ «աշխարհին ճշմարտությունն ասելու ցանկության համար»:

«Սալման Ռուշդին անգլիական ՓԵՆ ակումբի մրցանակին Է արժանացել ոչ միայն իր փայլուն աշխատանքների, այլեւ բարեսիրական գործունեության համար»,- ասել Է ակումբի ներկայացուցիչ Մորին Ֆրիլին՝ հայտարարելով պարգեւի մասին:

Ռուշդիի պարգեւատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին Լոնդոնի Բրիտանական գրադարանում:

Գրողը լայն ճանաչում Է ստացել 1988 թվականին նրա «Դիվային բանաստեղծություններ» վեպի լույս տեսնելուց հետո, որի համար գրողը Իրանի այաթոլլա Խոմեյնիի կողմից նզովվել եւ հեռակա կարգով մահապատժի Էր դատապարտվել Աստծուն անարգելու համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում