Վրաստանում ամերիկյան ընկերությունը 42 մլրդ խ/մ ծավալով բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Վրաստանում ամերիկյան ընկերությունը 42 մլրդ խ/մ ծավալով բնական գազի պաշարներ է հայտնաբերել

Ամերիկյան Frontera Resources նավթի-գազի ընկերությունը Վրաստանում իր լիցենզիոն բլոկում Մցարե Խևի (Կախեթի տարածաշրջան, Սագարեջոյի շրջան) հանրավայրը մշակելիս հայտնաբերել է 42 մլրդ խորանարդ մետր ծավալով բնական գազի պաշարներ:

«Հաստատվել է, որ այդ հանքավայրում առկա են 42 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի պաշարներ, ինչը նախադրյալներ է ստեղծում ապագայում Վրաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու համար»,-հունիսի 20-ին լրագրողներին հայտարարել Է Frontera Resources-ի նախագահ Սթիվ Նիկանդրոսը:

Նախագծով ներդրվել է 400 մլն դոլար: Վրաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 մլրդ խորանարդ մետր գազ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում