Մարգվելաշվիլին պատմել է Սաակաշվիլու հետ հանդիպման մասին

Մարգվելաշվիլին պատմել է Սաակաշվիլու հետ հանդիպման մասին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ պատմել է, թե ինչպես է Ուկրաինայի նորընտրիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը պատահմամբ հանդիպել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Մենք հանդիպեցինք մուտքի մոտ, որտեղից նախագահները ճաշի էին ուղևորվելու։ Սաակաշվիլիին ուղեկցում էր կինը՝ Սանդրա Ռուլովսը, ես ջերմ ողջունեցի նրան, և մենք գնացինք ճաշի։ Ես տպավորություն չունեի, որ ցանկանում էի Սաակաշվիլիին ինչ-որ բան ասել կամ նախկին նախագահը ցանկանում էր ինձ հետ կիսվել տպավորություններով։ Բացի այդ, տեղը խոսակցության համար հարմար չէր, մենք պետք է անցնեինք կամարի տակով»,-ասել է Գեորգի Մարգվելաշվիլին Իմեդի հեուստաընկերության ուղիղ եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում