ՌԴ քննչական ծառայությունը Արսեն Ավակովի դեմ հայտարարել է միջագային հետախուզում

ՌԴ քննչական ծառայությունը Արսեն Ավակովի դեմ հայտարարել է միջագային հետախուզում

ՌԴ քննչական ծառայության պետի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի եւ Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու դեմ հարուցվել է քրեական գործ’ պատերազմական գործողություններում արգելված միջոցների եւ մեթոդների օգտագործման հատկանիշներով: Նրանց դեմ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Մարկինը նշել է, որ Ավակովն ու Կոլոմոյսկին մեղադրվում են նաեւ ծանրագույն հանգամանքներում կատարված սպանությունների, լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, մարդկանց առեւանգելու մեջ:

Ըստ ռուսական կողմի ներկայացրած տվյալների, վերոնշյալ գործի շրջանակներում կա 2.4 հազար վկա եւ 1.4 հազար տուժող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում