Ադրբեջանը օդադեսանտային ուժեր է ստեղծում
23/06/2014 16:15
Նմանատիպ
Ադրբեջանի բանակը ստեղծում է սեփական օդադեսանտային զորքերը: Այս մասին հայտնում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:
Ըստ տեղեկատվության՝ Թուրքիայի զինված ուժերը դեսանտային դասընթացներ են կազմակերպել, որն արդեն ավարտել են ադրբեջանցի 25 հատուկ նշանակության զինծառայողներ:
6 շաբաթ տեւողությամբ դասընթացները սկսվել են մայիսի 12-ին և ավարտվել մի քանի օր առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում