Ադրբեջանում զինվորական մեքենան շուռ է եկել, կա զոհ և վիրավորներ

Ադրբեջանում զինվորական մեքենան շուռ է եկել, կա զոհ և վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում զինվորական մեքենան ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել:

Սանիտարական մեքենան բախվել է «Hyundai» մակնիշի մեքենայի հետ: Հարվածից սանիտարական մեքենանան շուռ է եկել:

Տեղեկացվում է նաև, որ ավտովթարի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել  մարդատար մենքենայի մեջ գտնվող ուղևորները: Մեքենային վարորդ զինվոր Ռաշաք Ռուֆտավոը թեթև վնսավածքներով հոսպիտալացվել է: Իսկ բուժծառայության ղեկավարաը,  ենթասպան հոսպիտալում մահացել է: Նախնական տվյալներով «Hyundai»-ի վարորդը խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանորնները: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում