Էրդողանն ու Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Քեմերոնը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ’Դևիդ Քեմերոնի հետ: Թուրքիայի վարչապետի գրասենյակից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: 20 րոպե տևած զրույցի ընթացքում քննարկվել են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Խոսելով իրաքյան իրադարձությունների մասին’ կողմերն ընդգծել են, որ երկրում առկա լարվածությունը կարող է լավագույնս թոթափել Իրաքում ազգային միասնական կառավարության ստեղծումը:

Անդրադառնալով սիրիական խնդրին’ Էրդողանը հիշեցրել է, որ ներկայում ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական հաստատվել է Թուրքիայում: Նա կոչ է արել ԵՄ անդամ երկրներին ավելի ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Քեմերոնը համաձայնության են եկել նաև ահաբեկչության դեմ պայքարում համատեղ պայքարը շարունակելու հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում