ԱՄՆ-ն 40 տարվա մեջ առաջին անգամ նավթ կարտահանի

ԱՄՆ-ն 40 տարվա մեջ առաջին անգամ նավթ կարտահանի

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը 40 տարվա մեջ առաջին անգամ թույլ է տվել երկու կազմակերպությունների Տեխասից  թեթև նավթ արտահանել: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:

Pioneer Natural Resources և Enterprise Product Partners ընկերությունները նման հնարավորություն են ստացել այն բանից հետ, երբ թերթաքարի հանքավայրերի մշակումից հետո մեծացել է թեթև նավթի քանակաը:Ձևական մասով նավթը մինիմալ մշակման պետք է ենթարկվի, որը հնարավորություն կտա արտադրանքը դասել նավթային ապրանքների շարքին և ազատ ռեժիմով արտահանել:

ԱՄՆ-ում հում նավթի արտահանման վրա արգելքը դրվել է դեռևս 1973թ-ին, երբ արաբական երկրները նավաթային էմբարգո սահմանեցին արևմտյան նավթային առաքումների վրա: Ամերիկյան նավթային առաքումները կարող են սկսվել օգոստոս ամսից: Բուրկինգյան ինստիտուտի տվյալներով, սկսած հաջորդ տարվանից Միացյալ նահանգները կարող է օրական արտահանել 700 հազար բարել նավթ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում