Թուրքիայի 80 քաղաքացիներ գերի են ընկել Իրաքում

Թուրքիայի 80 քաղաքացիներ գերի են ընկել  Իրաքում

Թուրքիայի 80 քաղաքացիներ գերի են գտնվում «Իրաքի և Լևանտելի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների մոտ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է TRT Haber գործակալությունը:

Էրդողանի խոսքերով Անկարան հնարավոր ամեն ինչ անում է քաղաքացիներին ազատելու համար:
Թուրքիայի վարչապետը նշել է, որ երկրի ընդդիմությունը ավելի արմատական քայլեր է պահանջում, սակայն իրենք չեն մոռանում այն հանգամանքը, որ ահաբեկիչների ձեռքում գերի են Թուրքիայի քաղաքացիները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում