Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետը ժամանել է Թուրքիա
26/06/2014 14:19
Նմանատիպ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Բարզանին, ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերի, ժամանել է Անկարա: Թուրքիայում Բարզանին քննարկումներ կիրականացնի Իրաքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
Անկարայում Բարզանին նախ կհանդիպի վարչապետ Էրդողանի հետ: Նրանք կքննարկեն հնարավոր այլընտրանքները Իրաքի մի շարք շրջանների վրա վերահսկողությունը հաստատած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում:
Բարզանին կհանդիպի նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում