Թուրքիան Հայաստանից ազդեցիկ քայլեր է ակնկալում

Թուրքիան Հայաստանից ազդեցիկ քայլեր է ակնկալում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փաստել է, որ Թուրքիան հավատում է, որ Հայաստանը և հայկական սփյուռքը ազդեցիկ քայլեր կձեռնարկեն, ինչպես վարչապետ Էրդողանը ձեռնարկեց ապրիլ ամսին: Նա նշել է, որ եթե դա պատահի, ապա հայ-թուրքական հարաբերությունները կմտնեն նոր դարաշրջան:Այս մասին տեղեկացնում է Hurriyet daily news-ը:

Ապրիլ ամսին հրապարակած հոդվածներից մեկում Դավութօղլուն նշել է, որ Էրդողանի ցավակցություն հայտնելու քայլն արդեն իսկ հիմք է հետագա քայլերի համար:

«Թուրքիայի և Հայաստանի միջև նոր և ավելի հիմքային խաղաղություն կհաստատվի, եթե քաղաքական գործիչները և ինտելեկտուալները իրենց մասնաբաժինն ունենան՝ հաղաթահարելու երկու կողմում առկա հոգեբանական արգելքները և կառուցեն արդարացի հիշողություն: Հակառակ դեպքում երկու կողմերը կշահագործվեն նրանց կողմից, ովքեր սնվում են ստատուս քվոյից»,- գրել է նա:

Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան և Հայաստանը 2009թ-ին ստորագրել են արձանագրություններ, որով նախատեսվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:

Դավութօղլուն շարունակում է Էրդողանի առաջ քաշած քաղաքական այն գիծը համաձայն որի 1915թ-ին տեղի ունեցածը պետք է ճիշտ գնահատական ստանա պատմության կողմից: Նրանք բավականին վտանագավոր և կեղծ  թեզեր են առաջ քաշում, համաձայն որի, որի 1915թ-ին տեղի ունեցածը ոչ թե Հայերի ցեղասպանությունն է, այլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիններին տեղի ուենցած իրադարձություն, որի վիշտը կիսում են նաև թուրքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում